Արխիվ - 16 Ապրիլ 2019

Ջավախքում կբացվի 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Ջավախքում կբացվի 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

2019թ. ապրիլի 20-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունենալու Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը: Բացման արարողությանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան…

Հայաստանի ու Իրանի միջև ստորագրվել է մաքսային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի ու Իրանի միջև ստորագրվել է մաքսային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի…

Ջրօգտագործման ընկերությունում խոշոր չափերով յուրացումներ են կատարվել

Ջրօգտագործման ընկերությունում խոշոր չափերով յուրացումներ են կատարվել

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության…

Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք…

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի

Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Ուղեցույցում ներառված են…

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությունը ապրիլի 17-19-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Քոնավեյը…

PicsArt-ում մեկնարկում է 6-ամսյա դասընթաց՝ հատուկ ծրագրով

PicsArt-ում մեկնարկում է 6-ամսյա դասընթաց՝ հատուկ ծրագրով

PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ իրենց մասնագիտացումը փոխել ցանկացողներին: Դասընթացը նարավորություն կտա նաև աշխատել խոշորագույն ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունում:…

Հայ սակրավորները Սիրիայում մոտ 10.000 քմ տարածք են ականազերծել

Հայ սակրավորները Սիրիայում մոտ 10.000 քմ տարածք են ականազերծել

Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները, հայտնում է ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»:…

«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից ոճրագործության համար»․ Իրաքի Կրոնական խորհրդի նախագահ

«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից ոճրագործության համար»․ Իրաքի Կրոնական խորհրդի նախագահ

Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ասել է, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։ Այդ մասին նա ասել…

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա բնակության վայրի հասցեն

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա բնակության վայրի հասցեն

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածվել՝ նշելով, որ նրա գտնվելու վայրն ու հասցեն միշտ հայտնի են եղել իրավապահ մարմիններին և հրապարակել են նրա հասցեն: «ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները…

Զարթոնք համայնքի ղեկավարը յուրացրել է Ապրիլյան պատերազմի վիրավորների բուժման համար հատկացված գումարը

Զարթոնք համայնքի ղեկավարը յուրացրել է Ապրիլյան պատերազմի վիրավորների բուժման համար հատկացված գումարը

Քննչական կոմիտեում Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել: Մարտի 11-ին Զարթոնք գյուղի 6 բնակիչ դիմում են ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը…

Մանկապարտեզների վարձակալված տարածքները վերադարձվում են համայնքին. ՍՊԸ-ները և ՀԿ-ներն ազատում են տարածքները

Մանկապարտեզների վարձակալված տարածքները վերադարձվում են համայնքին. ՍՊԸ-ները և ՀԿ-ներն ազատում են տարածքները

Երևան քաղաքի որոշ մանկապարտեզների տարածքները վարձակալած և անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած կազմակերպությունները լքում են մանկապարտեզների շենքերը: «Հետք»-ը նախորդ շաբաթ ներկայացրել էր Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում փակված մանկապարտեզների պատմությունը:…

Հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները հրդեհն, ի սկզբանե, բռնկվել է Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի պահակասենյակում։ Այս տեղեկությունը հաստատել է Ալ-Ակսա մզկիթի անվտանգության աշխատակիցը։ Համացանցում են հայտնվել…

«Սպորտի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը»․ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

«Սպորտի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը»․ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի…

Հայաստանն արյան պետական պաշարներ կունենա

Հայաստանն արյան պետական պաշարներ կունենա

Հայաստանում արյան բաղադրամասերի պետական պաշարներ կստեղծվեն: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի և «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները մշակել են «Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին»…

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր նախատեսվում մատուցել

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր նախատեսվում մատուցել

Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր նախատեսվում մատուցել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական RFI-ը: Նշենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն…

Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս

Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում առաջիկա երկու տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկու թանգարանի հիմքի վրա կստեղծվի միասնական թանգարանային թաղամաս։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ Նա նշել է, որ Ղրիմ է եկել Տրետյակովյան պատկերասրահի հայտնի մասնագետներ թանգարանի ֆոնդի փորձագիտական…

Հալեպի հիվանդանոցները ստացել են նոր բժշկական տեխնիկա

Հալեպի հիվանդանոցները ստացել են նոր բժշկական տեխնիկա

Բժշկական ժամանակակից տեխնիկա, շրջիկ կլինիկա, շտապօգնության նոր մեքենաներ է ստացել Հալեպը։ «Պատերազմի ժամանակ մեզ շատ դժվար էր։ Մենք կորցրեցինք գրեթե մեր ողջ մեքենաները, բժշկական գործիքները։ Շատ բարդ պայմաններում էինք աշխատում։ Ահա այժմ առողջապահության նախարարությունը տրամադրել է մեզ նոր մեքենաներ։…

Բալետային ներկայացում կցուցադրվի նվիրված Վահագն Մարգարյանին

Բալետային ներկայացում կցուցադրվի նվիրված Վահագն Մարգարյանին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական ցուցադրվելու է «Հինգ տառ» մեկ գործողությամբ բալետը։ Այն նվիրված է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանին, որը մահացել է 2018 թ. նոյեմբերի 20-ին։ Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք,…

ՄԻՊ-ը հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչո՞ւ է կարևոր ՀԴՄ-ի կիրառումը, ինչպե՞ս բողոքարկել տուգանքը (տեսանյութ)

ՄԻՊ-ը հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչո՞ւ է կարևոր ՀԴՄ-ի կիրառումը, ինչպե՞ս բողոքարկել տուգանքը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարևորության վերաբերյալ։ Ներկայացված տեսանյութն իրազեկում է, թե ինչպե՞ս կարելի է բողոքարկել ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նշանակված տուգանքի որոշումը և ո՞ր դեպքերում գործարարները կարող են…

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Փարիզ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Փարիզ

Ապրիլի 16-18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների…

Վարչապետն ու կաթողիկոսը ցավակցել են Աստվածամոր տաճարում հրդեհի կապակությամբ

Վարչապետն ու կաթողիկոսը ցավակցել են Աստվածամոր տաճարում հրդեհի կապակությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ցավակցություններ են հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։ «Մեծ տխրություն է՝ հետևել Նոտր Դամում կատարվողին։ Հայաստանն ապրումակցում է Ֆրանսիային», - նշել է վարչապետ Փաշինյանը ֆրանսերեն գրված իր tweet-ում: Կաթողիկոս Գարեգին…

Ներկայացվել է առաջին հայկական «Խելացի» անասնաշենքի մակետը (տեսանյութ)

Ներկայացվել է առաջին հայկական «Խելացի» անասնաշենքի մակետը (տեսանյութ)

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որում ներկայացվում է, թե ի՞նչ տեսք են ունենալու «Խելացի» անասնաշենքերը․ «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի…

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ-ի խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է կատարել

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ-ի խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է կատարել

Ապրիլի 15-ին Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալըևը իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի նախկին զինվորական, 1995թ. ծնված Հյուսեյնով Իսմայըլ Ինթիգամ օղլուի (Hüseynov İsmayıl İntiqam oğlu) մասին, ով ապրիլի 12-ին ինքնասպանության փորձ է արել՝ կտրելով երակները։ Այժմ նրա վիճակը ծանր է։…

Եգիպտական «Դիվան» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Եգիպտական «Դիվան» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Եգիպտական «Ալ Ահրամ»-ի հրատարակչության «Դիվան» ամսաթերթը ապրիլի համարում լայն և ուրույն անդրադարձ է կատարել Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, հայոց պատմությանը, մշակույթին, համաշխարհային հռչակ վայելող հայերին։ Այս մասին տեղեկացրել են Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից։ Հաղորդագրության…

«Հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից». Արցախի գյուղնախարար

«Հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից». Արցախի գյուղնախարար

Արցախի գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հայտնել է, որ հանրապետությունում արդեն սկսված է բույսերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկը՝ հակահրդեհային պաշտպանության աշխատանքները,…

Արայիկ Հարությունյան․ «Հարգելի գործընկերներ ակտիվ մասնակցեք նախարարության կողմից կազմակերպած գնումների գործընթացներին

Արայիկ Հարությունյան․ «Հարգելի գործընկերներ ակտիվ մասնակցեք նախարարության կողմից կազմակերպած գնումների գործընթացներին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների…

Գագիկ Սուրենյան․ «Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20 հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ»

Գագիկ Սուրենյան․ «Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20 հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ»

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում…

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի պատճառով Անկարան բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ». Շահան Գանտահարյան

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի պատճառով Անկարան բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ». Շահան Գանտահարյան

Օրեր առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթի ընթացքում դիվանագիտական միջադեպ էր տեղի ունեցել Չավուշօղլուի և ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Կրիմիի միջև: «Անկարայի և Փարիզի ներկայացուցիչների միջև տեղի ունեցածը դեկլարատիվից և դիվանագիտական հերթական արարքից…

Կգազաֆիկացվի Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքը

Կգազաֆիկացվի Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքը

Շուտով երկնագույն կրակը մուտք կգործի նաև Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնք: Եվրոպացի բարերարի կողմից համայնքի գազաֆիկացնման պատվերը «Արցախգազ» ընկերությունը ստացել է տարեսկզբին: Այս մասին ասել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր…

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից փլվել է տաճարի զանգակատունը

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից փլվել է տաճարի զանգակատունը

Երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում մեծ հրդեհ էր բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է մարել զգալի ավերածությունների պատճառ դարձած հրդեհը։ Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների…

Նիկոլ Փաշինյան․ «Սիրելի հայրենակիցներ ուրբաթ օրը ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին»

Նիկոլ Փաշինյան․ «Սիրելի հայրենակիցներ ուրբաթ օրը ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ. Ուրբաթ օրը ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ…

Այսօր ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով․ Սպասվում է անձրևային եղանակ

Այսօր ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով․ Սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։…

24 ժամով կդադարեցվի Էջմիածին քաղաքի եկեղեցիների և մի շարք հասցեների ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Էջմիածին քաղաքի եկեղեցիների և մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 17-ը 10:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանեի, Սուրբ…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 - Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Մաշտոցի…