Շուտով երկնագույն կրակը մուտք կգործի նաև Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնք: Եվրոպացի բարերարի կողմից համայնքի գազաֆիկացնման պատվերը «Արցախգազ» ընկերությունը ստացել է տարեսկզբին:

Այս մասին ասել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Իսրայելյանը և ավելացրել, որ լրիվությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներն ու շինմոնտաժային աշխատանքում անհրաժեշտ նյութական միջոցները: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

«Գազաֆիկացումը իրականացվում է երկու բրիգադների կողմից, և այսօր արդեն իսկ կարող ենք հավաստիացնել, որ նախագծանախահաշվային փաստաթղթերով պահանջվող աշխատանքների մոտ 30%-ն իրականացված է: Ընկերությունը նախատեսել է շինմոնտաժային աշխատանքներն ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին և հանդիսավոր պայմաններում վառել բնական գազը Արցախի ևս մեկ համայնքում»,- նշել է Մ. Իսրայելյանը: