Լեզվի կոմիտեն հորդորակ է հրապարակել՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին։

«Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

Հորդորում ենք․

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալյանս - միություն, դաշինք
  2. բաններ - ցուցապաստառ
  3. բեյջ - անվանաքարտ
  4. դալան - կամար, կամարանցում
  5. դերմատոլոգ - մաշկաբան
  6. դիսոնանս - աններդաշնակություն
  7. թինեյջեր - դեռահաս, պատանի
  8. ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն
  9. իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում
  10. ինտերպրետացիա - մեկնաբանություն
  11. կալկուլյատոր - հաշվիչ
  12. կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ
  13. կոնսենսուս - համաձայնություն
  14. կրիտերիա - չափանիշ
  15. մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում
  16. միսիա - առաքելություն
  17. նոմինացիա - անվանակարգ
  18. չաթ - զրուցարան
  19. պարոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ
  20. պեյզաժ - բնանկար, բնապատկեր
  21. պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում
  22. պրոֆեսիոնալ - արհեստավարժ
  23. ռեսթայլինգ - ոճափոխութուն
  24. սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ
  25. վերբալ - խոսքային, բանավոր
  26. քոմենթ - մեկնաբանություն
  27. օնկոլոգ - ուռուցքաբան
  28. օրիենտացիա - կողմնորոշում
  29. օֆիցիալ - պաշտոնական
  30. 30․ֆիլտր - զտիչ»։