ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։

Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017թ-ի տարեկան և 2018թ-ի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, հայտնում է Aysor.am-ը։

Բացի այդ, ըստ դատարանի որոշման, հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։