Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը՝ իր մեքենան Երևանի Ավան վարչական շրջանում՝ ապօրինի զենքի կասկածանքով խուզարկելուց հետո հայտարարել է․

«Կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար»:

Վիտալի Բալասանյանը նշել է, որ Երևան էր եկել ընկերոջ մոր 90-րդ տարեդարձին մասնակցելու համար, այս ընթացքում չի տեսնվել, չի զրուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: