Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է.

«Նման կրկնություն հարկավոր չէ. «Որպեսզի չկրկնվեմ...», «Չկրկնվելու համար...», «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...».։

ԿՐԿՆՎԵԼ բայով կազմված այս և նման արտահայտություններով լի է մեր եթերային խոսքը: Օտար լեզվից պատճենված նման կառույցներն օրեցօր նոր «տարածքներ» են գրավում: Անգամ կարելի է հանդիպել գրավոր խոսքում:

Եվ որպեսզի այս սխալն այլևս չկրկնվի, մեկ անգամ և ընդմիշտ հիշեք. ոչ թե՝ «Որպեսզի չկրկնվեմ...», այլ՝ «Որպեսզի ՉԿՐԿՆԵՄ...», ոչ թե՝ «Չկրկնվելու համար...», այլ «ՉԿՐԿՆԵԼՈՒ համար», ոչ թե՝ «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...», այլ՝ «Միտքս ԿԿՐԿՆԵՄ, եթե ասեմ...» և այլն:

Մի՛ կրկնՎեք, այլ ԿՐԿՆԵ՛Ք»: