Արխիվ - 21 Մայիս 2019

Օսմանյան Ստամբուլում բնակված հայ բնակչության մասին տեղեկատվությունն՝ արդեն առցանց

Օսմանյան Ստամբուլում բնակված հայ բնակչության մասին տեղեկատվությունն՝ արդեն առցանց

Հարյուր տարուց ավելի է տարբեր գիտնականներ Հայոց ցեղասանության վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ են կատարել։ armenianweekly.com-ի հաղորդմամբ, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի ասպիրանտ Դանիել Օհանյանը մի ուսումնասիրության վրա է աշխատել, որպեսզի միավորի այդ բոլոր արժեքավոր վկայությունները։ Օհանյանը «Օսմանյան…

Կարկուտը վնասել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի այգիները

Կարկուտը վնասել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի այգիները

Մայիսի 20-ին կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին, Վ.Ծաղկավան, Չորաթան, Նորաշեն, Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին և բազմամյա տնկարկներին: Տավուշ մարզպետարանից հայտնում…

Լեզվի կոմիտեն հորդորում է ճիշտ կիրառել «կրկնել» բայը

Լեզվի կոմիտեն հորդորում է ճիշտ կիրառել «կրկնել» բայը

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Նման կրկնություն հարկավոր չէ. «Որպեսզի չկրկնվեմ...», «Չկրկնվելու համար...», «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...».։ ԿՐԿՆՎԵԼ բայով կազմված այս և նման արտահայտություններով լի է մեր եթերային խոսքը: Օտար լեզվից պատճենված նման կառույցներն…

Երևանում անցկացվել է DRAG RACING YEREVAN 2019 ավտոմրցաշար

Երևանում անցկացվել է DRAG RACING YEREVAN 2019 ավտոմրցաշար

Երևանում անցկացվել է «DRAG RACING YEREVAN 2019» ավտոմրցաշարը, որին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Ավտոմրցաշարին մասնակցել են Հայաստանը և Վրաստանը ներկայացնող 60-ից ավելի ավտոմարզիկներ: Ավտոմրցաշարում…

Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdarar.am-ը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ…

Վահե Գրիգորյան. «Քոչարյանի չբողոքարկված գործն ապօրինաբար է ուղարկվել Սահմանադրական դատարան, որն իրավասու չէ քննություն սկսել»

Վահե Գրիգորյան. «Քոչարյանի չբողոքարկված գործն ապօրինաբար է ուղարկվել Սահմանադրական դատարան, որն իրավասու չէ քննություն սկսել»

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն ահազանգել է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների խախտումներով բողոքարկման ենթակա, սակայն դեռևս չբողոքարկված դատարանի որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դատավարության…

Արտակ Զեյնալյան. «Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության»

Արտակ Զեյնալյան. «Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության»

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հայտարարել է․ «Հայաստանում վեթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի: Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու…

Մարտի 1-ի մեղադրական եզրակացությունը. Արցախից 1000 զինծառայող են բերել Երևան

Մարտի 1-ի մեղադրական եզրակացությունը. Արցախից 1000 զինծառայող են բերել Երևան

Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը․ նշվում է, որ Մարտի 1-ին Երևան է տեղափոխվել Արցախի պաշտպանության բանակի մոտ 1000 պայմանագրային զինծառայողից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական…

Երազ այգում հունիսի 1֊ին կանցկացվի Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների կավե աշխատանքների ցուցահանդես֊վաճառք

Երազ այգում հունիսի 1֊ին կանցկացվի Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների կավե աշխատանքների ցուցահանդես֊վաճառք

Երազ այգում հունիսի 1֊ին ժամը 11։00֊ին կանցկացվի Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների կավե աշխատանքների ցուցահանդես֊վաճառք։ Պետք է շտապել, քանի որ աշխատանքները մատչելի են բոլորի համար։ Նշենք, որ ամբողջ հասույթը կուղղվի կավագործությանը անհրաժեշտ նյութեր գնելուն։

Պետրո Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով

Պետրո Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն: Խոսքը 1918թ-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև…

«Ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի»․ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

«Ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի»․ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հաղորդագրության համաձայն՝ խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր…

«Կատեգորիկ արգելվում է հավաքներ դատարանների տարածքում». Սահմանադրագետ Վարդան Այվազյան

«Կատեգորիկ արգելվում է հավաքներ դատարանների տարածքում». Սահմանադրագետ Վարդան Այվազյան

ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է․ «Եթե քաղաքական ակցիաները թույլատրելի են օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ՝ ճնշում գործադրելու առումով, ապա նմանատիպ ակցիաները անթույլատրելի են դատական իշխանության…

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ ««Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով…

«Դաշնակցություն»․ «Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն»

«Դաշնակցություն»․ «Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն: Նշվում է, որ վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կրկին…

Մայիսի 22-ին տեղի կունենա Ազգային Ժողովի արտահերթ նիստ

Մայիսի 22-ին տեղի կունենա Ազգային Ժողովի արտահերթ նիստ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: «Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորը։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ…

Գործադիրի ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով

Գործադիրի ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով

ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին հայտնել է գործադիրի ֆեյսբուքյան էջը: Ծրագիրը կիրականացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հատկացրած €700,000 դրամաշնորհով: Նախատեսվում է ձեռք բերել 12 մեքենա, որոնք կսպասարկեն նախարարներին: Հայաստանը, այսպիսով, կդառնա…

ԵՊԲՀ-ը և ՀՊՄՀ-ը վերահավատարմագրվում են

ԵՊԲՀ-ը և ՀՊՄՀ-ը վերահավատարմագրվում են

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական (ԵՊԲՀ) և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական (ՀՊՄՀ) համալսարանները վերահավատարմագրվում են։ Մայիսի 20-23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետները այց կիրականացնեն ԵՊԲՀ, իսկ 20-24-ին՝ ՀՊՄՀ։ Փորձագետները կգնահատեն…

Ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:…

Ջրանջատումներ են սպասվում Սյունիքի մարզի՝ Քարահունջ և Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում

Ջրանջատումներ են սպասվում Սյունիքի մարզի՝ Քարահունջ և Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված մայիսի 21-ին ժամը 11։00-23։00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ գյուղի ջրամատակարարումը: Մայիսի 21-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի…