Ռուսաստանի ռազմաօդային ուժերն այս տարվանից սկսած մինչև 2020թ-ը նախատեսում են ստանալ 20 միավոր Սու–35 կործանիչ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին։

Փոխնախարարը այցելել է Յուրի Գագարինի անվան Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարան (ռուս.՝ Комсомольский-на-Амуре авиационный завод, КнААЗ), որտեղ ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին։

Կրիվորուչկոն նաև ևս մեկ անգամ հայտարարել է, որ մինչև տարեվերջ պաշտպանական գերատեսչությունը կստանա առաջին սերիական ՍՈւ–57 կործանիչը։ Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր 76 միավոր Սու–57 կործանիչ գնելու մասին։

Հիշեցնենք, որ Սու 35-ի առաջին արտասահմանյան գնորդը Չինաստանն էր: 2018թ-ի նոյեմբերին ստացել էր իր պատվիրած Սու-35 կործանիչների վերջին խմբաքանակը։

Ձեզ ենք ներկայացնում համացանցում տարածված տեսանյութը, որում երևում են Սու-35 կործանիչները թռիչքի ժամանակ։