Արխիվ - 30 Մայիս 2019

Կարկտահարությունից տուժածներին կտրամադրվի աջակցություն

Կարկտահարությունից տուժածներին կտրամադրվի աջակցություն

Մայիսի 28-ին հանրապետությունում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ասկերանի և Մարտունու շրջանների ցանքատարածություններին: Այս մասին ասել է Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը: Գրում է Արցախպրես-ը։ Նա նշել է, որ վերջին տասնամյակում նման կարկտահարություն չի եղել: Արցախի գյուղատնտեսության…

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Հունիսի 7-11-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում կանցկացնեն «Անդրդվելի եղբայրություն ” 2019» ( Թուրք․՝ “Sarsılmaz kardeşlik-2019 “) զորավարժությունը։ «Ռազմ․ինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, նշելով,…

Կարեն Գրիգորյանը դարձել է «Չերրի Բլոսոմ» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը դարձել է «Չերրի Բլոսոմ» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ավարտվել է «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստներ՝ այդ թվում 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7…

Մետրոպոլիտենի գնացքի խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում

Մետրոպոլիտենի գնացքի խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում

Այսօր՝ ժամը 16:01-ին, Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» - «Գործարանային» կայարանների հատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի…

«Դա իրենց կարծիքն է, թե ավագանու ընդունած որոշումը հակասում է օրենքին»․ Նոյեմբերյանի ավագանու անդամ

«Դա իրենց կարծիքն է, թե ավագանու ընդունած որոշումը հակասում է օրենքին»․ Նոյեմբերյանի ավագանու անդամ

Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությանը, թե Նոյեմբերյանի համայնքապետարանին ուղղված նամակում ընդամենը իրենց կողմից տրվել է օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն և շրջաբերականում որևէ արգելք չկա, հայտնել է․ «Մեր…

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի «Ալ Բատայահ» մրցաշարի հաղթող

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի «Ալ Բատայահ» մրցաշարի հաղթող

Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «Ալ Բատայահ» արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ադրբեջանը ներկայացնող…

Հունիսի 1-ին «Մի´ կայանիր մայթին» կարգախոսով երթ է տեղի ունենալու

Հունիսի 1-ին «Մի´ կայանիր մայթին» կարգախոսով երթ է տեղի ունենալու

Երևանում մանկասայլակով տեղաշարժվելու բարդություններով և անվտանգությամբ մտահոգված ծնողները մտադիր են երթ կազմակերպել հունիսի 1-ին: Մասնակիցները մտադիր են բարձրաձայնել խնդրի մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը նաև մայթերին կայանվող ավտոմեքենաների վրա: Մասնակիցները կփորձեն նաև «բարձրացնել…

Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին գրում է «Հետքը»։ Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական…

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հաստատել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը: Տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը կօգտագործվեն…

Թամանյանի թոռը եկել է Հայաստան՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու նպատակով

Թամանյանի թոռը եկել է Հայաստան՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու նպատակով

Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ-ի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016թ-ի մարտի 31-իորոշմամբ «Ալեքսանդր…

Մոտ 30 մլրդ դրամի 3 ներդրումային ծրագիր է հաստատվել

Մոտ 30 մլրդ դրամի 3 ներդրումային ծրագիր է հաստատվել

ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հարկային արտոնություններ է տրամադրել երեք ընկերության, որոնք մտադիր են մոտ 30 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել: Մասնավորապես բավարարվել է «Ավալանժ» ընկերության հայտը, որը մտադիր է ջերմոց կառուցել Արագածոտնի մարզում: Ծրագրի շրջանակում իրականացվելու…

Արման Նավասարդյանն ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն

Արման Նավասարդյանն ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն

Մշակույթի նախարարությունում կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։ «Շարունակելու եմ աշխատանքն…

Սևանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի

Սևանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի

ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում որոշել է մեկ ամսում իրականացնել դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։ Փոխնախարարը…

Ֆրանսիայի Սենատը Նոտր Դամն իր նախկին տեսքով վերականգնելու օրինագիծ է ընդունել

Ֆրանսիայի Սենատը Նոտր Դամն իր նախկին տեսքով վերականգնելու օրինագիծ է ընդունել

Ֆրանսիայի Սենատն օրինագիծ է ընդունել Փարիզի Աստվածամոր տաճարն իր նախկին տեսքով վերականգնելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ հրդեհից տուժած Նոտր Դամը պետք է վերակառուցվի այն տեսքով, ինչ ունեցել է հրդեհից առաջ: Մասնավորապես, Սենատը որոշել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում եկեղեցու աշտարակը…

Արթուր Վանեցյան. «Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է»

Արթուր Վանեցյան. «Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է»

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է: Այդ մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է՝ անդրադառնալով միջադեպին: «ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»,- ասել է նա: ԱԱԾ տնօրենը հավելել է, որ որևէ…

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում տարիներ շարունակ մեծ չափերի միջոցներ են հափշտակվել

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում տարիներ շարունակ մեծ չափերի միջոցներ են հափշտակվել

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են Հայաստանի իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։…

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3-ից 2 տարի կարող է դառնալ

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3-ից 2 տարի կարող է դառնալ

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3 տարուց դարձնել 2 տարի: ԱԺ լիագումար նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար…

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը մեդալներով է վերադառնում աշխարհի առաջնությունից

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը մեդալներով է վերադառնում աշխարհի առաջնությունից

Փաուերլիֆթինգի՝ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցողներ, կանայք) մեդալների հարուստ ավարով են վերադանում Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած փաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունից։ Հայ ուժային եռամարտիկներն առաջնությունում սահմանել…

Դավիթ Բաբայան. «Արցախում բանդաներ չկան»

Դավիթ Բաբայան. «Արցախում բանդաներ չկան»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։ «Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների…

Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներին մասնակցած անձինք փակել են ճանապարհը

Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներին մասնակցած անձինք փակել են ճանապարհը

Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներ կառուցած 17 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ փակել են Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքից դեպի Ուջան գյուղ տանող ճանապարհը։ Ակցիային մասնակցող «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում են կատարած աշխատանքի…

«Ազատ հայրենիք»․ «Սամվել Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»

«Ազատ հայրենիք»․ «Սամվել Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակի» կողմից չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածման փաստը: «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած հայտարարությունը…

Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով

Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով

Լոնդոնի «Չելսին» դարձել է ՈւԵՖԱ 2018/19 Եվրոպայի լիգայի հաղթող: Եզրափակիչ խաղում, որը կայացել է մայիսի 29-ին Բաքվում, «Չելսին» պարտության է մատնել «Արսենալին» 4:1 հաշվով: Բոլոր գոլերը իրացվել են երկրորդ խաղակեսում: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաշիվը խոշորացրել…

Փակել են Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը և հրազենից կրակ բացել նրանց ուղղությամբ

Փակել են Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը և հրազենից կրակ բացել նրանց ուղղությամբ

Մայիսի 29-ի գիշերը Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին մի խումբ անձինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ: Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների,…

Էմանուել Մակրոնը՝ Ալիևին. «Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»

Էմանուել Մակրոնը՝ Ալիևին. «Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»

Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում: «Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ…

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը համալրվում են Սու–35 կործանիչներով (տեսանյութ)

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը համալրվում են Սու–35 կործանիչներով (տեսանյութ)

Ռուսաստանի ռազմաօդային ուժերն այս տարվանից սկսած մինչև 2020թ-ը նախատեսում են ստանալ 20 միավոր Սու–35 կործանիչ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին։ Փոխնախարարը այցելել է Յուրի Գագարինի անվան Ամուրի Կոմսոմոլսկի…

Մայիսի 31-ից հունիսի 2 ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիսի 31-ից հունիսի 2 ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 30-ին կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի…

Ջրանջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

Ջրանջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 30-ին՝ - ժամը 10։00-17:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ագաթենգեղոս 7, Մ․Խորենացի 25, 27, 29, 25/1, 27/1, 29/1 համարների ջրամատակարարումը: - ժամը 09։00-15։00 կդադարեցվի…

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Այգեստան 9փ. 21-78; 11փ. 66-169 սեփական տները, Չարենցի…