Լոնդոնի «Չելսին» դարձել է ՈւԵՖԱ 2018/19 Եվրոպայի լիգայի հաղթող: Եզրափակիչ խաղում, որը կայացել է մայիսի 29-ին Բաքվում, «Չելսին» պարտության է մատնել «Արսենալին» 4:1 հաշվով:

Բոլոր գոլերը իրացվել են երկրորդ խաղակեսում: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաշիվը խոշորացրել է երկրորդ խաղակեսի միջնամասում, սակայն, հետո գոլ է բաց թողել հակառակորդից՝ վերադաձնելով ինտրիգի հույսը: Սակայն, հենց հաջորդ իսկ գրոհի ժամանակ «Չելսին» վերականգնել է 3 գնդկաի տարբերությունը, գրում է Ինտերֆաքսը:

«Չելսիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն (49), Պեդրո Ռոդրիգեսը (60), Էդեն Ազարը (65՝ 11 մետրանոցից, 72): «Արսենալի» կազմում աչքի է ընկել Ալեքս Այուոբին: