ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում որոշել է մեկ ամսում իրականացնել դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։

Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։

Փոխնախարարը նշել է, որ շտապողականությունը պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով: