ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3 տարուց դարձնել 2 տարի:

ԱԺ լիագումար նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է: