Մշակույթի նախարարությունում կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։

«Շարունակելու եմ աշխատանքն ավելի ու ավելի եռանդով»,- ասել է թատրոնի տնօրենը։ Նա հավելել է, որ գրավոր բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է, բանավորն էլ լավ է անցել։

«Ինչքան հասկացա՝ դեմ չկար»,- նշել է Նավասարդյանը, հայտնում է Panorama.am-ը:

Մրցույթին որպես տնօրենի թեկնածու միայն Նավասարդյանն է մասնակցել։ Եղել է ևս մեկ թեկնածու, սակայն, Նավասարդյանի տվյալներով, ինքնաբացարկ էր հայտնել։