ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հարկային արտոնություններ է տրամադրել երեք ընկերության, որոնք մտադիր են մոտ 30 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել:

Մասնավորապես բավարարվել է «Ավալանժ» ընկերության հայտը, որը մտադիր է ջերմոց կառուցել Արագածոտնի մարզում: Ծրագրի շրջանակում իրականացվելու է 1.76 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120,000 միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը արտոնություն է տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը, որը մտադիր է 26.7 մլրդ դրամի ներդրում անել: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250,000 դրամ միջին աշխատավարձով:

Երեք տարի ժամկետով հետաձգգվել է «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը: Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14.7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարում ստեղծելու է 100 աշխատատեղեր՝ 1300,000 դրամ միջին աշխատավարձով: