Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է: Այդ մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է՝ անդրադառնալով միջադեպին:

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»,- ասել է նա:

ԱԱԾ տնօրենը հավելել է, որ որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ, հայտնում է Aysor.am-ը։

«Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ, բոլոր մանրամասները հայտնի կդառնան», - նշել է Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ գործընթացը մշատպես շարունակվում է։

«Եթե կլիեն համացանցում նյութեր տարածողներ, որը կպարունակի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասել է նա։

Անդրադառնալով վարչապետի հայտարարած ոչնչացված նյութերին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները պարզ կդառնան: