Այսօր՝ ժամը 16:01-ին, Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» - «Գործարանային» կայարանների հատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։

Գնացքը անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով և վերականգնվել է ուղևորափոխադրման բնականոն ընթացքը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար