ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ այս պահի դրությամբ հրաժարական է տվել ԲԴԽ 5 ներկայացուցիչ. նրանց թվում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը։

Կառույցում այժմ մնացել է չորս անդամ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը: