ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ վաղն ևեթ աշխատանքային խումբ գործուղել Խնձորուտ գյուղ և ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած և կիսատ թողնված խմելու ջրի ջրագծի աշխատանքները։

Գյուղի ճանապարհի հարցը։ նախարարը վերցրեց իր ուշադրության տակ։ Խոստացավ հնարավորության դեպքում այս տարի սկսել շուրջ 13 կմ. ճանապարհի գրունտայինաշխատանքը։

Նախարարը խոստացավ լուծել նաև Խաչիկ գյուղի միակ դպրոցի այս տարվա վառելիքի հարցը, մինչև հարցին կտրվի հիմնավոր լուծում»։