Արխիվ - 02 Հուլիս 2019

Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ

Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ

Հուլիսի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին հանձնվել է Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին…

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը ուղեբեռից գումար է գողացել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը ուղեբեռից գումար է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում երեկ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել: Ոստիկանությունից հայտնում…

Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:…

Կասկադում համերգով հանդես կգա ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը

Կասկադում համերգով հանդես կգա ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը

Երևանում են ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը: Վաղը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 20:00 Կասկադում հնարավորություն կա վայելելու սոուլ, դիսկո, մոթաուն, ջազ և բլյուզ երաժշտության անմոռանալի երեկո: Ջիզելը և բենդի երաժիշտները նաև ժամանակ են գտել այցելել Հայաստանի տեսարժան վայրերը.…

Պոնչիկանոցից կատարված գողությունը բացահայտվել է

Պոնչիկանոցից կատարված գողությունը բացահայտվել է

«Պոնչիկանոցից» հունիսի 30-ին կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու կատարվածի վերաբերյալ մանրամասներ ներկայացնում։ Հունիսի 30-ին, ժամը 08։15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի»…

Մանվել Գրիգորյանը կենթարկվի միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության

Մանվել Գրիգորյանը կենթարկվի միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի: Փորձաքննության կատարումը կապահովի ՀՀ առողջապահության…

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Նշանակման որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երեկ: Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 14-ից ղեկավարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը: Կոմիտեում աշխատում է 2009թ-ից:

Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու,…

Հայկ Սարգսյանը՝ ընտանիքի ունեցվածքի մասին․ «Աշխըտել ենք, ի՞նշ կա»

Հայկ Սարգսյանը՝ ընտանիքի ունեցվածքի մասին․ «Աշխըտել ենք, ի՞նշ կա»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն զայրացրել է լրագրողների հարցը, ըստ որի՝ իր հայրը տարիներ շարունակ 50/50 սկզբունքով կիսել է գործարարների եկամուտները: Հարցին ի պատասխան Հայկ Սարգսյանը հարցրել է. «Ո՞ւր են, ո՞ւր են, փաստ ունե՞ք»: Հարցին, թե որտեղի՞ց Ալեքսանդր…

Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 190 մարդ

Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 190 մարդ

Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվ հասել է 190-ի։ Ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 2600 մարդ, նրանցից 574-ը երեխաներ են։ Հաղորդվում է 12 մահացածի մասին, կան նաև անհետ կորածներ։ 4 հազար տուն ջրածածկ է եղել, որտեղ ապրում էր մոտ 10 հազար մարդ։ Ավելի քան 600 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու…

Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ

Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Գրիգորյանը կմնա կալանքի տակ: «Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել…

Սևանա լիճը մաքրվելու է անկախ հատկացված գումարից

Սևանա լիճը մաքրվելու է անկախ հատկացված գումարից

Ափամերձ գյուղերից Սևանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետևանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջև է: Ինչպես ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ…

Երևանի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ 2019թ-ին կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք: «Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի…

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանին անվասայլակով են բերել դատարան։ Նախքան նիստի սկսվելը նրան նախ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Դատարանի…

Արթուր Ղազինյան. «Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել»

Արթուր Ղազինյան. «Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ առաջադրված Աննա Մարգարյանին կողմ էր քվեարկել 66 պատգամավոր։ Իշխող ուժն Ազգային Ժողովում ունի 88 պատգամավոր, Աննա Մարգարյանի ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե։ Այսինքն, միայն «Իմ քայլը»…

Գագիկ Սուրենյան. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»

Գագիկ Սուրենյան. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»

Հուլիսի լույս 2-ի գիշերն Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան…

Փոքր հէկի սեփականատերը Արագածոտնի մարզպետից 15 մլն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում

Փոքր հէկի սեփականատերը Արագածոտնի մարզպետից 15 մլն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում

«Էլ-կաս» ՍՊԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի դեմ: Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 1-ին: Ընկերությունը պահանջում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գործողությունները՝ 23.05.2019թ. փոստային առաքմամբ ուղարկված դիմումը չքննարկելը,…

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»…

«Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար». Արման Բաբաջանյան

«Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ վաղն ևեթ աշխատանքային խումբ գործուղել Խնձորուտ…

Կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու մի քանի արկղ քաղցրավենիք գողացել

Կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու մի քանի արկղ քաղցրավենիք գողացել

Հունիսի 30-ին գողություն է կատարվել Երևանում: Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի…

Հրազդանի կիրճում 3000 քմ խոտածածկույթ է այրվել

Հրազդանի կիրճում 3000 քմ խոտածածկույթ է այրվել

Հուլիսի 1-ին, ժամը 20:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ դեպի ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի…

Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հերթական բողոքի ակցիան: Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական տա: Կազմակերպիչները ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների…

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար

2019թ․ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար։ Երկրի մաքուր արտաքին պարտքը նույն տարեթվի դրությամբ գնահատվել է 277․3 մլրդ դոլար։ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ համախառն արտաքին պարտքի և ազգային եկամտի հարաբերակցությունը…

«Ինչու՞ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս»․ Տիգրան Խզմալյան

«Ինչու՞ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս»․ Տիգրան Խզմալյան

Ռեժիսոր, սցենարիստ և Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան հանգստանալու եկած հայերի մասին, ովքեր մոռացել են իրենց մայրենի լեզուն․ «Ամռանը հայերը գալիս են Հայաստան։ Ամերիկայից ու Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից ու Ռուսաստանից։…

Ճամփորդական ամսագիրն անդրադարձել է Հայաստանին և զբոսաշրջիկներին առաջարկել՝ այցելել 7 գեղատեսիլ վայրեր

Ճամփորդական ամսագիրն անդրադարձել է Հայաստանին և զբոսաշրջիկներին առաջարկել՝ այցելել 7 գեղատեսիլ վայրեր

Բրիտանական «Wanderlust» ճամփորդական ամսագիրը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանին և առաջարկել 7 գեղատեսիլ վայր, որն արժե տեսնել Հայաստան այցելելիս՝ ներկայացնելով լուսանկարիչ Նարինե Առաքելյանի բարձրակարգ աշխատանքերը և նրանց կից կարճ պարզաբանումները: 1. Եղեգնաձոր. Եղեգնաձոր քաղաքը տեղակայված…

«Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ». Արագածոտնի մարզպետ

«Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ». Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզի տնտեսական զարգացումը նոր տրամաբանությամբ է իրականացվում: Մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքով, տնտեսական զարգացման և մարզի աղքատության ցուցանիշը իջեցնելու նպատակով այժմ կազմվում է մարզի աղքատության քարտեզ: «Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչ վիճակում ենք մենք: Դրա հետ կապված ես հանձնարարել…

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5 կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5 կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 - Հաղթանակի 1, 4, 5, 8, 9, 10 փողոցները, Հաղթանակի 4-րդ…