Գագիկ Սուրենյան. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»
Հուլիսի լույս 2-ի գիշերն Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019», - ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Սուրենյանը տեղեկացրել էր, որ հուլիսը համեմատաբար զով և տեղումնառատ է լինելու:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում