Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում երեկ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակիցին ժամը 10:30-ի սահմաններում, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել բաժին:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող ուղևորի անձը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: