Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվ հասել է 190-ի։ Ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 2600 մարդ, նրանցից 574-ը երեխաներ են։ Հաղորդվում է 12 մահացածի մասին, կան նաև անհետ կորածներ։

4 հազար տուն ջրածածկ է եղել, որտեղ ապրում էր մոտ 10 հազար մարդ։ Ավելի քան 600 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու խնդրանքով։

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով Իրկուստկում մի քանի գետ դուրս է եկել ափերից։ Վեց շրջանում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։

Պաշտպանության նախարարության կողմից այդ շրջան հետևանքների չեզոքացման նպատակով ուղարկվել է ավելի քան 1300 զինվորական և 300 միավոր տեխնիկա։ Հունիսի 29-ին այնտեղ էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բնակիչների խնդիրներն ու սկսել փոխհատուցման գործընթաց։

Աշխատանքների համակարգման համար ստեղծվել է հանձնաժողով փոխվարչապետ Վիտալի Մուտկոյի գլխավորությամբ։