Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի: Փորձաքննության կատարումը կապահովի ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին։