«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել.

«Մայիսի 9-ը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, տասնամյակներ շարունակ մեծ կարևորություն է ունեցել հայերի համար։ Այդ օրը մշտապես շուքով է նշվել Հայաստանում։ Իր հերթին, Ռուսաստանը մայիսի 9-ի տոնակատարությունները մշտապես դիտարկում է որպես աշխարհին իր ուժը ցույց տալու միջոց։ Որպես քարոզչական գործիքներ՝ Ռուսաստանը շքեղ զորահանդեսներ կազմակերպելուց բացի, նաև ամեն տարի փորձում է հնարավորինս շատ օտարերկրյա ղեկավարների հրավիրել տոնական միջոցառմանը՝ ցույց տալու համար տարածաշրջանում իր ունեցած ազդեցությունը»։