Արխիվ - 10 Հուլիս 2019

Ախուրյան գետի ափին, Անիին դեմ֊դիմաց գտնվող Խարկով գյուղն ունի մեկ բնակիչ՝ Վահանդուխտ տատը

Ախուրյան գետի ափին, Անիին դեմ֊դիմաց գտնվող Խարկով գյուղն ունի մեկ բնակիչ՝ Վահանդուխտ տատը

Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզվում է, քաղաքամայր Անիի մի արվարձանը գտնվում է Հայաստանի տարածքում՝ դա Շիրակի մարզի Խարկով գյուղն է, որը Գյումրիից հեռու է մոտ 50 կիլոմետր, Ախուրյան գետի ափին, Անիին դեմ֊դիմաց: Այն ռուս սահմանապահ ուղեկալի տարածքում է, և գյուղ մուտք գործելու…

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Դիբեքլի գյուղում խմելու ջրից թունավորված 138 մարդ է դիմել հիվանդանոց։ Թունավորման փաստը հաստատել է նահանգապետարանը։ Հիվանդների մոտ դիտվող հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները և փորլուծությունը։ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Դիբեքլիի գյուղապետը հայտարարել…

Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումը

Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Մասնավորապես, վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու…

«Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ». Փոխնախարար

«Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ». Փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը այսօր ասուլիսին հայտնել է․ «Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները»: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46-ին…

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: «Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով,…

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ էներգետիկ համակարգի վթարի պատճառները ուսումնասիրելու նպատակով

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ էներգետիկ համակարգի վթարի պատճառները ուսումնասիրելու նպատակով

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Ըստ նախարարության, սկզբում անջատվել է…

Օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից

Օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից

«Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ինչպես հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները…

Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է

Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ…

Փոխնախարար. «Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից ևս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի»

Փոխնախարար. «Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից ևս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի»

Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է: Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, գրում է «Ռադիոլուրը»։ Սկզբում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն է անջատվել,…

Հայկ Ալումյան. «Դատավորն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները»

Հայկ Ալումյան. «Դատավորն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները»

Արդեն 13 օր է, ինչ առաջին ատյանի դատարանը չի քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Առաջին…

«Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները». Արսեն Թորոսյան

«Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»։

ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձ է ձերբակալվել

ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձ է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Նախնական տվյալների…

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կդադարեցվի

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կդադարեցվի

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության…

Կովկասյան ընձառյուծի որսն այսուհետ կտուգանվի 100 մլն դրամի չափով

Կովկասյան ընձառյուծի որսն այսուհետ կտուգանվի 100 մլն դրամի չափով

Ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը վերաբերող «ՀՀ քրօրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն այսօր ԱԺ-ում ընդունվեց միաձայն: Նախագծով առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը:…

«Սևանի շուրջը ձգված խողովակաշարերը հափշտակվել են և քրեական գործեր չեն հարուցվել»․ Նիկոլայ Բաղդասարյան

«Սևանի շուրջը ձգված խողովակաշարերը հափշտակվել են և քրեական գործեր չեն հարուցվել»․ Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ելույթը վերաբերում էր Սևանի կանաչելու վերաբերյալ երեկ ծավալված քննարկմանը։ Նա նշել է, որ նիստին հարց է բարձրացվել Սևանի կոլեկտորների մասին, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ. խորհրդային տարիներից ամբողջ…

Փոխվարչապետ. «Ունենք վթար էներգետիկ համակարգում»

Փոխվարչապետ. «Ունենք վթար էներգետիկ համակարգում»

Էլեկտրաէներգիայի տատանումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում,…

Ֆրանսիացի մասնագետները ՊԵԿ-ին կաջակցեն ստվերային տնտեսության կրճատման հարցում

Ֆրանսիացի մասնագետները ՊԵԿ-ին կաջակցեն ստվերային տնտեսության կրճատման հարցում

Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն…

Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: «Հայաստանը ջերմորեն ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության…

«Արցախում դիկտատուրա է տիրում». Սամվել Բաբայանի գրասենյակը դիմում է Արցախի ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

«Արցախում դիկտատուրա է տիրում». Սամվել Բաբայանի գրասենյակը դիմում է Արցախի ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որն ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր…

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ակնայում

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ակնայում

Հուլիսի 11-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ…

Իլհամ Ալիև. «Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է»

Իլհամ Ալիև. «Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցում Հայաստանին է մեղադրել «ապակառուցողական դիրքորոշման» մեջ: Նա հայտարարել է նաև, որ ստատուս քվոն անընդունելի է: «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների…

«Այսպես կոչված՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել». Արեն Մկրտչյան

«Այսպես կոչված՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել». Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։ Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000…

«Սամվել Ալեքսանյանին ոսկե շքանշան շնորհելն ապացուցում է, որ Հայաստանում տիրում է վաստակավոր Սերժի բարքերը». Արման Վարդանյան

«Սամվել Ալեքսանյանին ոսկե շքանշան շնորհելն ապացուցում է, որ Հայաստանում տիրում է վաստակավոր Սերժի բարքերը». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ոսկե ծիրան» կինոփառատոնին Սամվել Ալեքսանյանին «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշան շնորհելն ու փառաբանելը, ապացուցում է, որ Հայաստանում տիրում է վաստակավոր Սերժի բարքերը։ Եթե Սամվել Ալեքսանյանն արժանանում է Մանթաշևի չգիտեմ՝…

Մայիսի 9-ը՝ որպես ռուսական քարոզչամեքենայի գործիք. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Մայիսի 9-ը՝ որպես ռուսական քարոզչամեքենայի գործիք. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել. «Մայիսի 9-ը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, տասնամյակներ շարունակ մեծ կարևորություն է ունեցել հայերի համար։ Այդ օրը մշտապես շուքով է նշվել Հայաստանում։ Իր հերթին, Ռուսաստանը մայիսի 9-ի տոնակատարությունները…

«Սամվել Ալեքսանյանին ասպետության շքանշանով մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել». Հրանուշ Խառատյան

«Սամվել Ալեքսանյանին ասպետության շքանշանով մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ծիրանի ասպետով» ասպետի արժանապատվության նվաստացման վատ ավանդույթի սկիզբ է դրվում: Ասպետների, ասպետության և ասպետականության մասին միֆերը ժուժկալության, անձնազոհության, կարոտյալի օգնության վրա են խարսխված, մի ոչնչացրեք այդ արժեքները,…

«Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել». Բնապահպան

«Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել». Բնապահպան

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Ասում են՝ Սևանը "ծաղկում" է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղավոր, կամ էլ…

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11, 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա…

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի, Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի և Գավառ քաղաքի գազամատակարարումը

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի, Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի և Գավառ քաղաքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին` ժամը 09։30-16։00, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի` թիվ 1, 2, 3, 4, 5, 6 մուտքերի, ժամը 10։00-17։00 - Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 - Նորք-Մարաշ՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական…