ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ելույթը վերաբերում էր Սևանի կանաչելու վերաբերյալ երեկ ծավալված քննարկմանը։ Նա նշել է, որ նիստին հարց է բարձրացվել Սևանի կոլեկտորների մասին, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ. խորհրդային տարիներից ամբողջ Սևանի շրջակայքով ձգված խողովակաշարեր էին դրված, այդ աշխատանքները կատարվել էին 80%-ով։

Բաղդասարյանը նշել է.

«Ես տեսա, որ այդ կոլեկտորները հափշտակվել են և կոնկրետ անուններ են նշված։ Փորձեցի հասկանամ՝ այդ փաստի առթիվ քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ: Տեսա, որ չկան հարուցված քրեական գործեր»։

«Իմ քայլի» պատգամավորը նաև ասել է, որ Սևանի ափամերձ ծառերի մաքրման աշխատանքներն էլ չեն կատարվել և այս դեպքում էլ քրեական գործեր չեն հարուցվել։

«Ես կկազմեմ համապատասխան նամակագրությունը, կհրապարակեմ խմբակցությունում հարցը, թե մեր պետությունում կա՞ն արտոնյալ մարդիկ, թե՞ չէ: Եթե լուրջ հափշտակություններ են կատարել, ինչո՞ւ պատասխան չեն տալիս»,- ասել է նա։