Էլեկտրաէներգիայի տատանումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։