Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է, քաղաքամայր Անիի մի արվարձանը գտնվում է Հայաստանի տարածքում՝ դա Շիրակի մարզի Խարկով գյուղն է, որը Գյումրիից հեռու է մոտ 50 կիլոմետր, Ախուրյան գետի ափին, Անիին դեմ֊դիմաց: Այն ռուս սահմանապահ ուղեկալի տարածքում է, և գյուղ մուտք գործելու համար մի քանի օր առաջ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից, որ բացվեն արգելապատնեշներն ու մտնես Խարկով, իսկ գյուղի միակ մշտական բնակիչը Վահանդուխտ տատն է»։