Այսօր՝ կառավարաության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը անդրադարձավ վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին:

Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասել է.

«Հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Իհարկե, հասկանալի է, որ այսօր հատկապես 2018-2019թթ-ին ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, և դեռ մեծ ծավալով շարունակվում են մեքենաների ներկրումները, որն էլ իր հերթին բերում է մարտահրավերներ և այդ մարտահրավերներին արջագանքը պետք է լինի հետևյալը. ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ պետք է հաշվի առնել, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ պարագայում որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, քանի որ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությանը և առողջությանը: