Արխիվ - 11 Հուլիս 2019
Նորոգվելու է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները
Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից 690 միլիոն դրամ կհատկացվի 6 մշակութային կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում կնորոգվի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները,…
Թեղուտի հանքավայրը վերագործարկվել է
Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հուլիսի 9-ին վերագործարկվել է: Հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունն ստացել է հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն: Ինչպես «ԷկոԼուր»-ին…
Թուրքիայում սոցհարցում է անցկացվել այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ
Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել: Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգներում 18 տարեկանից բարձր 1000 քաղաքացիների շրջանում: Սոցհարցումն ուշագրավ տեղեկություն է տալիս Թուրքիայի քաղաքացիների՝ երկրի արտաքին քաղաքականության…
Կառավարությունն արտոնություն է տրամադրել «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը
ՀՀ կառավարությունն այօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը` բավարարելով ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը,…
«Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպե՞ս են ֆինանսավորվում լրատվական կայքերը». Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես…
Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման…
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու և տալու գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝…
Նախարար. Վրաստան մեկնող մեքենաների գերբեռնվածությունը պետք է սահմանին ստուգել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, առաջարկել է Վրաստան երթևեկող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը ստուգել սահմանային անցակետ մտնելիս: Նա հավելել է, որ սահմանապահը չի կարող տեսնել՝ գերբեռնվա՞ծ է, թե՞ չէ,…
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը կկրճատվի
Կառավարության նիստում որոշվել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով: Վերոնշյալ ժամկետի առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի…
Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները տարկետում կստանան
Կառավարության որոշման համաձայն տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար: Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նշվել է, որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշմամբ` տարկետման իրավունք սահմանված չէ միջին մասնագիտական կրթական…
Երևանում կանցկացվի շոկոլադի փառատոն՝ Choco Fest
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Շոկոլադի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ երևանյան The LOFT զարգացման կենտրոնը արդեն 4-րդ տարին անընդմեջ Choco Fest փառատոն-էքսպո է կազմակերպում շոկոլադի սիրահարների համար: Փառատոնին մասնակցելու է շոկոլադ արտադրող 3 հայաստանյան ընկերություն, ինչպես նաև շոկոլադից…
«Կառավարության նիստում վախենում են քննարկել խմբակցությունների ներկայացրած նախագծերը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն: Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղեկանում ենք…
«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը». Վալերի Օսիպյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառանալով ՀՀ վարչապետի կոչին՝ ամեն գնով խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից, նշել է, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռնարկում է նմանատիպ դեպքերից խուսափելու համար, սակայն վերջին տասը տարիներին ՃՏՊ-ները շարունակում են…
«Ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ». Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ կառավարաության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը անդրադարձավ վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին: Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասել է. «Հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի…
ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները…
2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով
2020թ-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկսով կբարձրանան կենսաթոշակները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ երեկ կառավարության արտահերթ նիստում, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով, հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022թթ-ի պետական միջնաժամկետ…
«Խոստանում ենք մեր թիմով 1-2 տարում «Հայֆիլմ»-ն ազգային բրենդի կվերածենք»․ Հայկ Բաբայան
«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք չենք համալրելու ՀԿ-ների այն 80 տոկոսի շարքերը, որոնք դարակների մեջ են մնացել։ «Չպետք է «Հայֆիլմ»-ի շենքում փարթիներ կազմակերպեն, տաղավարներում մանկական տեսահոլովակներ…
Կյանքից հեռացել է գեներալ Ֆելիքս Գզողյանը
Կյանքից հեռացել է հայկական բանակի գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյանը: Ֆելիքս Գզողյան. «Ես հերոսի համար չեմ կռվել, ինձ իմ հայ ազգն է պետք, դրա համար էլ ինձ ասում են ժողովրդական գեներալ»։ Մինչև Արցախյան շարժումը Ֆելիքս Գզողյանը ծառայում էր Անդրկովկասյան ռազմական…
«Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում: Այսօր ադրբեջանակն կողմը տարածել է հայտարարություն, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել Թովուզի շրջանում աշխատող խաղաղ բնակչության վրա: Հրապարակված նկարներն անգամ եթե ոչ մասնագետ մարդը…
Լեզվի կոմիտեն տարածել է հորդորակ «մոտ» բառի սխալ գործածության մասին
«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն անհրաժեշտություն կա դրանց կրկին անդրադառնալու։ Նախ ներկայացնենք բառի հիմնական իմաստները։ Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում…
Բացվելու է ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրություն
Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է: Կրթության,…
Հուլիսի 11-14 քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին, 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-12-ն աստիճանաբար…
Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Ավան-Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 1, 3, 5, 1/5, 2/3 շենքերը,…
Ամենա