Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից 690 միլիոն դրամ կհատկացվի 6 մշակութային կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար:

Մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում կնորոգվի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքնե­րում կտեղադրվեն QR կոդերով բազմալեզու ցուցանակներ:

Գումար կհատկացվի նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան, Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարանների, Հ. Թումանյանի թան­գարանի, Վանաձորի Հ. Աբել­յանի անվան պետական դրամատի­կական թատրոնին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին ամրացված շենքերի վերանորոգման նախագծանախահաշվային փաս­տա­թղթերի մշակման համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ այս ծրագիրը կապահովի նորոգվող թանգարանների և թատրոնների բնականոն գործունեությունը, ինչպես նաև կբարձրացնի հան­րապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչությունը: