ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են` իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եվ այդ «ճնշումն» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»: