«Կոչ եմ անում մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով․
«Կոչ եմ անում մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։
Ինչպես նաև տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում