Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Շոկոլադի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ երևանյան The LOFT զարգացման կենտրոնը արդեն 4-րդ տարին անընդմեջ Choco Fest փառատոն-էքսպո է կազմակերպում շոկոլադի սիրահարների համար:

Փառատոնին մասնակցելու է շոկոլադ արտադրող 3 հայաստանյան ընկերություն, ինչպես նաև շոկոլադից հրուշակեղեն պատրաստող մի ընկերություն: Փառատոնի շրջանակում կլինի համտես և շոկոլադի օրիգինալ տեսակների վաճառք, շոկոլադի պատրաստման վարպետության դաս, ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն:

Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադի տեսականին լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունն ու ծանոթանալ մրցակիցների հետ:

Միջոցառման մեկնարկը ժամը 20:00-ին: