ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել են Բագրատաշենի սահմանային անցման կետ:

Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:

Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: