Արխիվ - 25 Հուլիս 2019

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել

Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչև վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։…

Հնդկաստանի սրճարաններից մեկում գտել են երկրում աղբահանության հարցի լուծումը

Հնդկաստանի սրճարաններից մեկում գտել են երկրում աղբահանության հարցի լուծումը

Հնդկական Չհատիսգարհում հայտնվել է Աղբային սրճարան, որի այցելուները կարող են պլաստիկե աղբը փոխարինել ուտելիքով։ Վեստա․ռու-ի հաղորդմամբ, այդ սրճարանում ճաշելը «կարժենա» մեկ կիլոգրամ պլաստիկե իր, իսկ նախաշաճը՝ կես կիոլագրամ։ Նման պրակտիկան, իշխանությունների խոսքով, օգնում է լուծել աղբահանությանը,…

Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: «Twitter»-ում թեմայի վերաբերյալ կատարած գրառմամբ թուրք նախարարը տեղեկացրել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից: Չավուշօղլուն հրապարակել է նաև…

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր-ը։ Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր. «1989թ. եկած…

Սանկտ-Պետերբուրգում հայ է ձերբակալվել

Սանկտ-Պետերբուրգում հայ է ձերբակալվել

Իրավապահ մարմինները Սանկտ-Պետերբուգում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել՝ 41-ամյա տղամարդու վրա հարձակման կասկածանքով։ Nevnov.ru-ն գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 20-ին. տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպի հանգամանքները պարզելու ընթացքում հայտնի է դարձել, որ հարձակումը…

Նոր ֆոտոթակարդներ են տրամադրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Նոր ֆոտոթակարդներ են տրամադրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 850,000 դրամի 10 ֆոտոթակարդը է հատկացրել: Հիմնադրամի փոխանցմամբ, դրանք կենդանիների պահպանության և մոնիթորինգի իրականացման համար կարևոր նշանակություն ունեն:

Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի շենքի դիմաց միացել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: Կոնվենցիան ստորագրվել է 2018թ-ի հունվարի 18-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք: «Հայաստանի…

Կարինե Դանիելյան. Պաշտոնյաների հայտարարությունները, որ Սևանա լճի ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ

Կարինե Դանիելյան. Պաշտոնյաների հայտարարությունները, որ Սևանա լճի ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը՝ Հանրային խորհրդի նիստում հայտարարել է․ «Սևանա լճում կատարված մոնիտորինգի արդյունքները բավականին հուսադրող են, 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն, ինչը նշանակում է, որ ծաղկման…

Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի…

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով

Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյևը ասել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել: Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։ Նշվում է, որ վերակառուցման մեջ գտնվող կառույցի փլուզումը կարող է տեղի ունենալ անոմալ ջերմության պատճառով: Վիլնյևն ասել է, որ տաճարի պատերը…

Վերանորոգվում է դեպի Մատաղիս տանող ճանապարհը

Վերանորոգվում է դեպի Մատաղիս տանող ճանապարհը

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից ու մանրամասնում, որ ճանապարհահատվածի երկարությունը 10.7 կմ է: Ըստ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի` առաջին հատվածում ավարտվել…

Պուտինը Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ է չեղարկել

Պուտինը Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ է չեղարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Թուրքիայի հանրապետության թեմ մի քանի հատուկ տնտեսական միջոցառումների վերացման մասին»։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայն փաստաթղթի, Ռուսաստանը մասնակիորեն կվերականգնի Թուրքիայի հետ քաղաքացիների փոխադարձ այցերի համաձայնագիրը։…

Թեթև մտավոր հետամնացություն ունեցողները չեն ծառայի

Թեթև մտավոր հետամնացություն ունեցողները չեն ծառայի

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում որոշվել է փոփոխել 2018թ-ի ապրիլի 12-ին ընդունված խնդրահարույց որոշումը: Դրա ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են…

Վրաստանը մոտ €1.2 մլն-ով կսուբսիդավորի ՌԴ-ից Երևանով չվերթները

Վրաստանը մոտ €1.2 մլն-ով կսուբսիդավորի ՌԴ-ից Երևանով չվերթները

Վրաստանը մոտ €1.2 մլն կհատկացնի Ռուսաստանի Դաշնությունից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների սուբսիդավորմանը: «Սպուտնիկ Գրուզիայի» փոխանցմամբ, երկրի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել: Դրանով նախատեսվում է մեկ տարով պայմանագիր կնքել առնվազն երկու ավիաընկերության…

2020թ-ից ՀՀ-ում գիտհաստատությունները կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունքի

2020թ-ից ՀՀ-ում գիտհաստատությունները կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունքի

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2020թ-ի հունվարի 1-ից Հայաստանում գիտական հաստատությունները կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունավետության: Հարությունյանի խոսքով՝ ենթահանձնաժողովները կայցելեն հիմնարկներ և կգնահատեն նրանց աշխատանքը: «Պարզ…

Ֆիզարձակուրդում գտնվող կին պետական աշխատողները կպարգևատրվեն

Ֆիզարձակուրդում գտնվող կին պետական աշխատողները կպարգևատրվեն

ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում որոշել է, որ պետական իշխանության մարմիններում աշխատող՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս պարգևատրումներ կստանան: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝…

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն

Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ընդեմ Հայաստանի Հանրապետության գործով» վճիռը, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է €1.6 մլն վճարել Վարդանյանների ընտանիքին: Ընտանիքն ունեզրկվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…

Համաձայն նոր օրինագծի՝ հանդիպակաց երթևեկելու համար կսահմանվի 150,000 դրամ տուգանք՝ 30,000-ի փոխարեն

Համաձայն նոր օրինագծի՝ հանդիպակաց երթևեկելու համար կսահմանվի 150,000 դրամ տուգանք՝ 30,000-ի փոխարեն

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150,000 դրամ: Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ փորձը ցույց…

Վարդավառին պատգամավորները ԱԺ այգում գորգեր են լվանալու

Վարդավառին պատգամավորները ԱԺ այգում գորգեր են լվանալու

Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջոցառմում է նախաձեռնել։ ԱԺ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն…

«Ռոստելեկոմ»-ը բացօթյա կինոդիտումներ է կազմակերպում մարզերում

«Ռոստելեկոմ»-ը բացօթյա կինոդիտումներ է կազմակերպում մարզերում

Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմ»-ը մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ» կինոդիտումների շարքը ՀՀ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում։ Բացօթյա կինոդիտումների ընթացքում ընկերության կողմից ստեղծվող ուրախ և տրամադրող մթնոլորտը յուրաքանչյուր քաղաքում կազմակերպվում…

35 մարզիկ մինչև 2023թ-ն ազատվել է զորակոչից

35 մարզիկ մինչև 2023թ-ն ազատվել է զորակոչից

Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019թ-ի ամառային զորակոչից մինչև 2023թ-ի ամառային զորակոչը տարկետում է տրամադրվել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկի: Նրանցից 8-ը ծանրամարտիկ է, 12-ը՝ ըմբշամարտիկ, 5-ը՝ բռնցքամարտիկ, 5-ը՝ սամբիստ, 2-ը՝…

64 մլն դրամ է հատկացվել կոյուղաջրերի և ոռոգման մի շարք խնդիրների լուծմանը

64 մլն դրամ է հատկացվել կոյուղաջրերի և ոռոգման մի շարք խնդիրների լուծմանը

ՀՀ կառավարությունը Ջրային կոմիտեին կհատկացնի 44.9 մլն դրամ՝ ոռոգման համակարգում մոտ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու նպատակով, որոշումն ընդունվել է հուլիսի 25-ի նիստում: Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն…

Թալիշում վերակառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ

Թալիշում վերակառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներին, հայտնել է Քաղաքաշինության նախարարությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության միջոցներով հիմքից կառուցվել են համայնքային նշանակության…

Հովիկ Աբրահամյանի ստեղծած Հակակոռուպցիոն խորհուրդը լուծարվել է

Հովիկ Աբրահամյանի ստեղծած Հակակոռուպցիոն խորհուրդը լուծարվել է

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիտում որոշվել է լուծարել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք: Որոշման նախագիծը կառավարությանն էր ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Գործադիրը 3.6 մլրդ դրամի 5 ներդրումային ծրագիր է հաստատել

Գործադիրը 3.6 մլրդ դրամի 5 ներդրումային ծրագիր է հաստատել

ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել 5 ընկերության։ «Նաիրիան» ՓԲԸ-ն կիրականացնի 130 մլն դրամի ներդրում, «Այ պլաստ» ՍՊԸ- ն՝ 23.8 մլն դրամի ներդրում, «Ոսկե կար» ՍՊԸ-ն՝ 2…

ԱԱԾ պետը, ՊԵԿ նախագահը և փոխվարչապետը Բագրատաշենի անցակետում հանձնարարել են շտկել թերությունները

ԱԱԾ պետը, ՊԵԿ նախագահը և փոխվարչապետը Բագրատաշենի անցակետում հանձնարարել են շտկել թերությունները

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել են Բագրատաշենի սահմանային անցման կետ: Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների…

Հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին․ Կստեղծվի 60 աշխատատեղ

Հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին․ Կստեղծվի 60 աշխատատեղ

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝…

Պետպատվերով աշխատող բժշկական կենտրոնների բիզնես գործունեությունը կդյուրացվի

Պետպատվերով աշխատող բժշկական կենտրոնների բիզնես գործունեությունը կդյուրացվի

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների համար բիզնես գործունեության ընթացակարգերը կդյուրացվեն: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, որոշումը…

«Անգլիայի նոր վարչապետ՝ Պորիս Ճանսըն Ալի Քեմալ պէյի թոռն է, ով ընդդիմացել էր համիդյան բռնատիրությանն ու հայկական տեղահանությանը»․ Կարո Փայլան

«Անգլիայի նոր վարչապետ՝ Պորիս Ճանսըն Ալի Քեմալ պէյի թոռն է, ով ընդդիմացել էր համիդյան բռնատիրությանն ու հայկական տեղահանությանը»․ Կարո Փայլան

Հայազգի քաղաքական գործիչ և Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Անգլիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին․ «Անգլիոյ նոր վարչապետը՝ Պորիս Ճանսըն Ալի Քեմալ պէյի թոռն է։ Ալի Քեմալ լրագրող ու քաղաքական գործիչ մըն էր, որ ընդդիմացած էր նախ համիտեան բռնատիրութեան,…

Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-13:00 - Կոմիտասի պող. 17 շենքը, Բակունցի փողոցի սեփական տները…