Իրավապահ մարմինները Սանկտ-Պետերբուգում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել՝ 41-ամյա տղամարդու վրա հարձակման կասկածանքով։ Nevnov.ru-ն գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 20-ին. տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։

Միջադեպի հանգամանքները պարզելու ընթացքում հայտնի է դարձել, որ հարձակումը տեղի է ունեցել վիճաբանությունից հետո, ինչի պատճառները հստակեցված չեն։

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել՝ առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու հոդվածով։

Հարձակման մեջ կասկածվողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։