Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից ու մանրամասնում, որ ճանապարհահատվածի երկարությունը 10.7 կմ է:

Ըստ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանկներս կսկսվեն ասֆալտապատումը: Իսկ երկրորդ հատվածում ներկայումս ընդհանուր ճանապարհահատվածից ասֆալտապատվել է 2,4 կմ-ը:

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ: Ասֆալտապատումն ավարտելուց հետո կահավորման աշխատանքներ են իրականացվելու: Տարածքում աշխատող ,,Վիրաժ,, ԱԿ և ,,Քարավան,, ՍՊ ընկերությունները կիրականացնեն նաև նշագծման, ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: