ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի շենքի դիմաց միացել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին:

Կոնվենցիան ստորագրվել է 2018թ-ի հունվարի 18-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են», - ասել է Շարմազանովը: Այս մասին գրում է 168.am-ը։