ՀՀ կառավարությունը Ջրային կոմիտեին կհատկացնի 44.9 մլն դրամ՝ ոռոգման համակարգում մոտ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու նպատակով, որոշումն ընդունվել է հուլիսի 25-ի նիստում:

Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19.7 մլն դրամ:

Նշված ծրագրերին ընդհանուր հատկացվում է 64 մլն դրամ կառավարության պահուստային ֆոնդից: