Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ընդեմ Հայաստանի Հանրապետության գործով» վճիռը, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է €1.6 մլն վճարել Վարդանյանների ընտանիքին:

Ընտանիքն ունեզրկվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 15 տարի առաջ, երբ Բուզանդ փողոցի իրենց տնից և հողամասից հանվել է, քանի որ այդ տարածքը հռչակվել էր «հանրային գերակա շահ»:

Վարդանյանների իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016թ-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: