Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջոցառմում է նախաձեռնել։

ԱԺ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով»: