Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմ»-ը մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ» կինոդիտումների շարքը ՀՀ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում։ Բացօթյա կինոդիտումների ընթացքում ընկերության կողմից ստեղծվող ուրախ և տրամադրող մթնոլորտը յուրաքանչյուր քաղաքում կազմակերպվում է ամենաբանուկ հանգստյան գոտիներում՝ քաղաքապետարանների հետ համագործակցությամբ։

«Ռոստելեկոմ»-ից հայտնում են, որ միջոցառումներ արդեն իսկ անց են կացվել 5 քաղաքներում՝ Արմավիր, Մասիս, Հրազդան, Արարատ և Աշտարակ, առաջիկայում ցուցադրություններ նախատեսվում են Չարենցավան, Սևան և Իջևան քաղաքներում։

Բացօթյա կինոդիտումները հիանալի հնարավորություն են ընտանիքի անդամների և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու․ ընդգրկված են հայկական կինոարտադրության ժամանակակից մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ հնարավորություն ընձեռելով թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրիկներին վայելելու ամառային երեկոները բացօթյա կինոթատրոնում։

Առաջիկա ցուցադրությունների, ինչպես նաև արդեն իսկ անցկացված դիտումների վերաբերյալ տեղեկատվություն և լուսանկարներ ներկայացված են «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև իրադարձություններ բաժնում։

Հետևելով ընկերության պաշտոնական էջում տեղադրվող միջոցառումներին՝ հնարավոր է տեղեկություն ստանալ առաջիկա կազմակերպվող կինոդիտումների քաղաքների և հասցեների վերաբերյալ։