ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

ArmLur.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Գլխավոր դատախազությունից դիմում է ուղարկվել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով, և ԲԴԽ-ն, ըստ օրենքի, կասեցրել է նրա լիազորությունները: