Արխիվ - 29 Հուլիս 2019

Հալեպում հայ է սպանվել

Հալեպում հայ է սպանվել

Հալեպում սպանվել է Շանթ Քեոշկերյանը: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Տվյալների համաձայն, կրակոց է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտինի փողոցում։ Դեպքի հանգամանքները հստակ չեն։ Իրավապահներին հաջողվել է ձերբակալել և բերման ենթրակել կասկածյալին։ Շանթ Քեոշկերյանը…

Երևանի քաղաքապետը՝ Սանիթեքին․ «Քաղաքը կմաքրենք առանց ձեզ»

Երևանի քաղաքապետը՝ Սանիթեքին․ «Քաղաքը կմաքրենք առանց ձեզ»

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետ Հայկ Մարությանի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ոչ նոր աղբատար մեքենաներ, ոչ նոր աղբամաններ ձեռք բերել: Մարությանը նշել է, որ քաղաքը…

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի ու շինության ճակատագիրը դեռևս մնում է օդում կախված

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի ու շինության ճակատագիրը դեռևս մնում է օդում կախված

Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել․ «ՀԽՍՀ-ում նկարահանված (Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի դերակատարմամբ) «Մեր մանկության տանգոն» տրագիկոմեդիայում հայտնի պատշգամբի ու շինության ճակատագիրը դեռևս մնում է օդում առկախված։ Ինքնափլուզվող…

Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշենից

Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշենից

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցները համալրվել են երկու նոր աղբահավաք մեքենայով և 400 աղբարկղով: Նոր աղբամանների տեղադրումը Երևան համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից: Այս մասին, Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, քաղաքապետ…

Մոսկվայի հիվանդանոցի մոտ ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի աջակիցները

Մոսկվայի հիվանդանոցի մոտ ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի աջակիցները

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ձերբակալվել են, երբ եկել են Մոսկվայի Վինոգրադովի անվան հիվանդանոց՝ քաղաքական գործչին տեսակցելու համար, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը: Հեռուստաընկերության թղթակիցը նույնպես ձերբակալվել է ու հեռարձակումը շարունակել է ձերբակալման վայրից:…

«Մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում». Սարգիս Ալեքսանյան

«Մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում». Սարգիս Ալեքսանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել գրառում. «Նոյեմբերյանի հիվանդանոցում այցելեցի հայ-ադրբեջանական սահմանագոտում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանին: Փառք աստծո,…

«Պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից». Արմեն Աշոտյան

«Պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։ Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո»…

Կարծախի բնակիչներին ձերբակալել են խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով

Կարծախի բնակիչներին ձերբակալել են խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, սահմանային ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչները՝ Ա. Չոբանյանը, Ա. Թագվորյանը և Կ. Կարապետյանը: Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի…

Թուրքիան կստանա Ս-400-ների երկրորդ խմբաքանակը

Թուրքիան կստանա Ս-400-ների երկրորդ խմբաքանակը

Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը: Թուրքիան այն կստանա առաջիկա ամիսներին: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: Թուրքիան ռուսական Ս-400 զենիթահրթիռային առաջին…

«Պարո՛ն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել». Արման Բաբաջանյան

«Պարո՛ն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել: Կիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհ, շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, երկրի նույն հատվածում`…

Վարդավառին Հյուսիսային պողոտայում միջադեպ է գրանցվել

Վարդավառին Հյուսիսային պողոտայում միջադեպ է գրանցվել

Հուլիսի 28-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին: Ոստիկանությունից հայտնում են՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել…

Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների դպրոցներ են բացվել

Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների դպրոցներ են բացվել

Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը։ Ստորջրյա լողի մարզիչներ Սերքան Օքի և Բուրաք…

Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու) վերանորոգման աշխատանքները (բյուջեն կազմում է 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց…

Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել շուրջ 6.5 մլն դրամի և ոսկյա զարդերի հափշտակության համար

Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել շուրջ 6.5 մլն դրամի և ոսկյա զարդերի հափշտակության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017թթ-ին զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության…

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ է ներկայացրել

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ է ներկայացրել և այդ մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ…

Հրազդանում 2 մանկարպարտեզ է բացվելու

Հրազդանում 2 մանկարպարտեզ է բացվելու

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետարան-համայնք գործակցության արդյունքում նախակրթարաններ կհիմնվեն Հրազդանի Կաքավաձոր թողամաս և Կարենիսի միջնակարգ դպրոցներում: Այս պահին երկու դպրոցում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն…

Տյումենում Հայաստանից գնացած միկրոավտոբուսի վթարից մեկ մարդ է զոհվել

Տյումենում Հայաստանից գնացած միկրոավտոբուսի վթարից մեկ մարդ է զոհվել

Տյումենի մարզում երեկ երեկոյան բախվել են միկրոավտոբուսն ու մարդատար մեքենան, ինչի հետևանքով զոհ և վիրավորներ կան։ «Ինտերֆաքս» - ի փոխանցմամբ՝ բախվել են Renault Logan-ը և Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից գնալիս է եղել Օմսկ։ Մարզի Ճանապարհային անվտանգության պետական տեսչության գրասենյակից…

Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման հատվածի նորոգման աշխատանքները

Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման հատվածի նորոգման աշխատանքները

Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Ըստ աղբյուրի՝ աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ: ՄԻՊ…

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին…

Շիրակի պետական համալսարանում կոռուպցիայի դեպքերով 8 քրեական գործ է հարուցվել

Շիրակի պետական համալսարանում կոռուպցիայի դեպքերով 8 քրեական գործ է հարուցվել

2018թ-ի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: ՀՀ…

«Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար». Շարմազանով

«Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «2018թ-ի սեպտեմբերին Փաշինյանի ապաշնորհ հեղկոմը, 380 միլիոն դրամով տուգանելով Ալավերդու պղնձաձուլարանին՝ գործարանի 640 աշխատակիցների համար ուղիղ ճանապարհ հարթեց դեպի գործազրկություն։ Ես, որպես ԱԺ…

Բորիս Ջոնսոնը երդվել է սահմանված ժամկետում երկիրը դուրս բերել ԵՄ-ից

Բորիս Ջոնսոնը երդվել է սահմանված ժամկետում երկիրը դուրս բերել ԵՄ-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երդվել է, որ կհասցնի դուրս բերել երկիրը ԵՄ-ից սահմանված ժամկետում, այսինքն մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը, գրում է The Sunday Times-ը։ Ներկայումս Ջոնսոնն արդեն ստեղծել է «ռազմական կաբինետը» մի խումբ նախարարների հետ, ում հանձնարարված է Brexit-ն անցկացնել…

Երվանդ Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Երվանդ Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատճելն է` միաժամանակ վախեցնելով…

Ալ Ջազիրան անդրադարձել է Ամուլսարի փրկության պայքարին

Ալ Ջազիրան անդրադարձել է Ամուլսարի փրկության պայքարին

Աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող Ալ Ջազիրա ցանցին պատկանող Ալ Ջազիրա Ինգլիշ հեռուստաալիքը 2019թ․ հունվարի 31-ին 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի պայքարին ու բնապահպանությանը։ Այս մասին…

«Զորաց քարերը» նոր տնօրեն ունի

«Զորաց քարերը» նոր տնօրեն ունի

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցն արդեն ունի նոր վարիչ՝ Սպարտակ Սաֆրազյան։ Այս մասին գրում է Panorama.am-ը։ Նշվում է, որ այս տարի «Զորաց…

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են Քոչարյանին ազատ արձակել։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2018թ-ի հուլիսի 28-ին, առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ…

Նախարարության աշխատակիցներն ու կամավորները մաքրել են յուղով պատված արագիլներին

Նախարարության աշխատակիցներն ու կամավորները մաքրել են յուղով պատված արագիլներին

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հուլիսի 28-ին մի խումբ կամավորների հետ այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման հերթական աշխատանքներ, գրում է «ՊանԱրմենիան»-ը: Նշվում է, որ ակտիվ աշխատանքներ են…

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիքի դրվագով

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիքի դրվագով

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական…

«Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցինք մտածել այս ծառայության մասին, ոմանք ասում էին, որ չենք կարողանա այն ստեղծել, իսկ մենք հավատում էինք, որ կհաջողենք»․ Արսեն Թորոսյան

«Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցինք մտածել այս ծառայության մասին, ոմանք ասում էին, որ չենք կարողանա այն ստեղծել, իսկ մենք հավատում էինք, որ կհաջողենք»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցինք մտածել այս ծառայության մասին, ոմանք ասում էին, որ չենք կարողանա այն ստեղծել, մյուսները պնդում էին, որ այն մեր երկրին պետք չէ, իսկ քչերն էլ փորձում էին հնարավորն ու անհնարը անել՝ այն խափանելու համար։…

Արարատ և Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել

Արարատ և Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել

Արարատ և Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը ևս ծածկված է հողի շերտով, իսկ վրան…

Լոռիում այրվել է վառելիքով բեռնված գնացքը

Լոռիում այրվել է վառելիքով բեռնված գնացքը

Այսօր ժամը 04:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ: ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ…

Ախալքալաքում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել

Ախալքալաքում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել

Նախօրեին Ախալքալաքում Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը պետական անվտանգության ծառայության հակահետախուզական բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել է ինտերպոլի կողմից փնտրվող Ադրբեջանի քաղաքացու: Jnews-ի հաղորդմամբ, 1989թ-ին ծնված…

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: ArmLur.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Գլխավոր դատախազությունից…

«Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն»․ Արսեն Թորոսյան

«Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն։ «Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը…

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: ՀՀ պաշտպանության…

Մոսկվայում ցույցեր են անցկացվել․ Կան 140-ից ավելի բերման ենթարկվածներ

Մոսկվայում ցույցեր են անցկացվել․ Կան 140-ից ավելի բերման ենթարկվածներ

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում զանգվածային բողոքի ակցիաներ են․ Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացել քաղաքի տարբեր հատվածներում: «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կան արդեն ձերբակալվածներ, որոնց թվում է նաև…

Այսօր և առաջիկա երկու օրերին մարզերում սպասվում են կարճատև անձրևներ

Այսօր և առաջիկա երկու օրերին մարզերում սպասվում են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին, օգոստոսի 1-2-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի…