Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երդվել է, որ կհասցնի դուրս բերել երկիրը ԵՄ-ից սահմանված ժամկետում, այսինքն մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը, գրում է The Sunday Times-ը։

Ներկայումս Ջոնսոնն արդեն ստեղծել է «ռազմական կաբինետը» մի խումբ նախարարների հետ, ում հանձնարարված է Brexit-ն անցկացնել «ցանկացած հնարավորության դեպքում»:

Brexit-ի նախապատրաստական աշխատանքների համակարգող Մայքլ Գոուվայի խոսքով, Ջոնսոնը կարող է երկիրը դուրս բերել Եվրոմիությունից առանց գործարքի:

Ջոնսոնը որոշումները կկայացնի Brexit-ի քաղաքականությամբ զբաղվող վեց բարձրաստիճան նախարարներից կազմված թիմի հետ, սակայն բոլորը չէ, որ աջակցում են նրան այս գործում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացիները դեմ են Ջոնսոնի վարած քաղաքականությանը: