Նախօրեին Ախալքալաքում Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը պետական անվտանգության ծառայության հակահետախուզական բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել է ինտերպոլի կողմից փնտրվող Ադրբեջանի քաղաքացու:

Jnews-ի հաղորդմամբ, 1989թ-ին ծնված Ադրբեջանի քաղաքացին, Թ․ Գ․-ն կանխամտածված սպանություն գործելու համար 2015թ-ից փնտրվում էր ինտերպոլի կողմից: Օրենքով սահմանված կարգով ձեբակալվածին արտահանձնում են։