ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել գրառում.

«Նոյեմբերյանի հիվանդանոցում այցելեցի հայ-ադրբեջանական սահմանագոտում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանին: Փառք աստծո, մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և գտնվում է զինվորականին հարիր հոգեպես բարձ մակարդակի վրա:

Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած բոլոր քաջարի հայորդիներին»: