Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, սահմանային ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչները՝ Ա. Չոբանյանը, Ա. Թագվորյանը և Կ. Կարապետյանը:

Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով, դատական որոշման հիման վրա, ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչ:

353-րդ հոդվածը նախատեսում է այնպիսի հանցանք, ինչպիսին է «դիմակայում, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պահապանի կամ այլ պետական ծառայողի նկատմամբ»: Երկրորդ կետը նախատեսում է նույն գործողությունը մի խումբ անձանց կողմից եւ պատժվում է ազատազրկմամբ 2 տարի ժամկետով: