Տյումենի մարզում երեկ երեկոյան բախվել են միկրոավտոբուսն ու մարդատար մեքենան, ինչի հետևանքով զոհ և վիրավորներ կան։

«Ինտերֆաքս» - ի փոխանցմամբ՝ բախվել են Renault Logan-ը և Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից գնալիս է եղել Օմսկ։

Մարզի Ճանապարհային անվտանգության պետական տեսչության գրասենյակից հայտնել են, որ վթարի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս վեց մարդ, այդ թվում նաև 15-ամյա դեռահաս վիրավորվել են։